Քեյթ Մոսը փոխում է մասնագիտությունը
Աշխարհ
Հայտնի սուպերմոդել Քեյթ Մոսը, կարծես թե, հոգնել է նորաձևությունից։ Այդ է պատճառը, որ գեղեցկուհին որոշել է առժամանակ հրաժարվել իր մասնագիտությունից և զբաղվել իր նախասիրությամբ։ Սակայն, որպեսզի մեծ գումարներից չզրկվի, Քեյթը որոշել է նաև դրանով փող աշխատել։
Բանն այն է, որ Մոսը, պարզվել է, սիրում է դիջեյի աշխատանքը։ Նրա այդ տաղանդն աննկատ չի մնացել շրջապատի կողմից։ Անցած հանգստյան օրերին «Պրադա» նորաձևության տան ցուցադրությանն առաջին անգամ Քեյթը մասնակցել է ոչ թե որպես մոդել, այլ որպես դիջեյ։ «Քեյթին այնքան է դուր եկել դա, որ նա այժմ ցանկանում է դիջեյ աշխատել։ Ի դեպ, նա դա անում է բավականին բարձր մակարդակով»,– գրում է «The Sun» պարբերականը։
Քեյթի «արվեստի» սիրահարները, սակայն, մեծ դժվարության առջև են կանգնել, քանի որ Մոսի կես ժամ «դիջեյությունն» արժե 250 հազար անգլիական ֆունտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ