Քլինթոն. ԱՄՆ բարձր է գնահատում Թուրքիայի ռազմական հզորությունը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet–ը, հոկտեմբերի 27–ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է պաշտոնական Անկարայի պատրաստակամությունը Աֆղանստանի հարցով Ստամբուլում կազմակերպվող երկար սպասված գագաթաժողովի հարցում։
Քլինթոնը հաջորդ չորեքշաբթի կայցելի Ստամբուլ, որտեղ կքննարկի Աֆղանստանի հարցով ապագայի խնդիրներ։ «Թուրքիան ունի ռազմական մեծ պոտենցիալ և աշխարհի շատ երկրների կողմից մեծ հարգանք է վայելում, ուստի ԱՄՆ–ի համար շատ կարևոր է Թուրքիայի մասնակցությունը Աֆղանստանի պաշտպանության հարցին», – հայտարարել է պետքարտուղարը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Ստամբուլում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին։ Քլինթոնը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ նախքան Ստամբուլ այցելությունը, երեքշաբթի Լոնդոնում կմասնակցի բրիտանական կառավարության կողմից կազմակերպվող կիբեռանվտանգության թեմայով համաժողովին։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս պետքարտուղար Քլինթոնը անսպասելի այցով ժամանել էր Իսլամաբադ և Քաբուլ, որտեղ հիշեցրել էր, որ ամերիկյան զորքերը Աֆղանստանում իրենց առաքելությունը կավարտեն 2014 թվականին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ