«Հիմա ով ում պատվերն է կատարում»
Բլոգոսֆերա
Հնչակյան կուսակցության նախագահ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավանդական կուսակցություններից մեկի կայքէջում (ՀՅԴ), ՍԴՀԿ-ի մասին «վերլուծական» էր գրվել, թե իբր եթե ես ժամանակին աշխատել եմ վարչապետի օգնական, ապա այն, ինչ անում է Հնչակյան կուսակցությունը, արվում է վարչապետի կողմից:
Այս նույն տրամաբանությամբ, ինչ որ անում է ՀՅԴ-ն, ապա նույնպես արվում է կառավարության, կամ իշխանական այլ մարմնի կողմից թեկուզ այն պատճառով, որ ես ընդամենը եղել եմ վարչապետի օգնականը, իսկ կառավարությունում աշխատում են բազմաթիվ բարձրաստիճան ՀՅԴ-ականներ, նշանակվում են դեսպաններ ու հյուպատոսներ:
Հիմա ով ում պատվերն է կատարում: Ի դեպ, մենք ընդամենը բողոքել և բողոքում ենք Դավութօղլուի այցի դեմ, որը, փաստորեն, դուր չի գալիս նույն կայքէջի գրչակին:
Հարգանքս եմ արտահայտում այդ ավանդական կուսակցության հանդեպ և տարակուսած եմ այդ վերաբերմունքից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն