«Հայկական Ժամանակ». Թումանյանի թբիլիսյան տունը՝ 145 հազար դոլար
Հայկական Մամուլ
Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեոք բերվել, որ բանաստեղծ Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան այն հատվածը, որը վրացի սեփականատեր ունի, հայկական կողմը գնելու 145 հազար դոլարով: Գործարքը կկայանա փետրվարի 22-ին:
Վրացի սեփականատեր Արշիլ Լեժավան ավելի վաղ համարժեք բնակարան էր պահանջել: ՀԳՄ նախագահ Լետն Անանյանը, որը երեկ է վերադարձել Վրաստանից, թերթի թղթակցին ասել է, թե բնակարանը, որն առաջարկվել է Լեժավային և որն արժեր 133 հազար դոլար, նա չի ցանկացել, իսկ որն ինքն է ուզել, արժեր 240 հազար դոլար: Արդյունքում, համաձայնության չգալով' կողմերը կանգ են առել 145 հազար դոլարի վրա: Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին, որն էլ, փաստորեն, կդառնա Թումանյանի տան սեփականատերը: Թե որքան ժամանակով, դեռ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ