Պայքարի թիրախը ընտրված է, պաթետիկ հայրենասիրության ամբիոնը` գորգապատված
Բլոգոսֆերա
Քաղաքական ուժերը և գործիչները վերջապես գտել են հայ ժողովրդին տարագրության մղող, ազգը դժբախտացնող և պետության հիմքերը խարխլող ջհուդամասոնական օթյակը...
Տարիներ շարունակ հայ քաղաքական օրակարգի դավադրության տեսության հիմնադիր հայրերը սպառել են ազգային ռեզերվը' այդ փնտրտուքում: Ով է, ի վերջո, այն շարժիչ ուժը, որ պետությունը մղում է արկածախնդիր, թշվառ գոյության...
Ո~չ, դա Սերժ Սարգսյանը չէ, ոչ էլ նրան սատարող օլիգարխիան: Տարիներ շարունակ մոլորյալ ընդդիմությունը սխալ թիրախ է ընտրել' նրան մեղադրելով արտագաղթի և երկիրը կործանելու մեջ... Մոլորյալներ, արժեր զնդանվել այլախոհության համար, երբ երկրի ամբողջ հիմնախնդիրը պարփակված է մեկ ռուսալեզու հաղորդման մեջ...
Մեկ ռուսալեզու հաղորդում, որ երկրի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների թնջուկում իր վտիտ ուսերին է կրում երկրի արտաքին քաղաքական վեկտորի ամբողջ ծանրությունն ու երկրի թշվառ վիճակի պատասխանատվությունը...
Պայքարի թիրախը ընտրված է, պաթետիկ հայրենասիրության ամբիոնը' գորգապատված: Պայքարեք' անվնաս, առանց խնդիրների, իշխանությունները շունչ կքաշեն այս ընթացքում, որովհետև հատվածական պայքարը սկուտեղի վրա նվեր է ցանկացած իշխողի...
Հիացեք հայրենասիրական, բարձր, ոգեղեն քոմենթներով, լայքեք ու լայքվեք' հաշվի չառնելով ոչ մի բան: Դավադրության տեսությունը հրապարակ է նետված...
Բացեք ձեր սրտերը նրանց համար, ովքեր քոմենթների մեջ կյանքը կդնեն հայրենիքի զոհասեղանին: Այդ հայրենասերները վաղը կփակեն իրենց պրոֆիլները և նոր ֆեյքեր կբացեն...
Ապահովեք հաց և տեսարանների երկրորդ ատրիբուտը: Հաց չկա, ստեղծեք տեսարաններ: Իշխանությունների խնդիրը գոնե 50 տոկոսով կլուծեք: Վստահ եմ' ձրի...
Եվ վերջում' փորձեք մի քիչ ապրել առանց դավադրության տեսությունների: Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ դա առողջության համար խիստ կարևոր է...
Այսքանից հետո եթե ուժ կգտնեք ձեր մեջ' սիրեցեք զմիմյանս...
Վստահ եմ, որ հնարավորինս հայեցի տեքստ էր, ընկերներ կամ պարոնայք...
Գրառումը` Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն