«Հայկական Ժամանակ». ՕԵԿ–ում մարդ չի մնացել
Հայկական Մամուլ
2008թ. Մարտի 1-ից հետո հազարավոր կուսակցականներ զանգվածաբար լքել են «Օրինաց երկրի» շարքերը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աժ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, որը մինչև վերջերս ՕԵԿ անդամ էր:
Կուսակցականների նման պահվածքը Բաղդասարյանը բացատրել է նրանով, որ այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՕԵԿ ղեկավարը կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանի հետ: «2008թ. նախագահական ընտրությունների շրջանում Արթուր Բաղդասարյանը կուսակցական բոլոր ժողովներում ասում էր, որ կա երկու տարբերակ' միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կամ ընտրություններին մասնակցել միայնակ: Իշխանությունների հետ համագործակցությունը բացառում էր: Փաստորեն ընտրեց այն տարբերակը, որ մշտապես բացառել է: Մտածել է պետք, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել: Մտածել է պետք, թե ինչու էր Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել նաև Ռոբերտ Քոչարյանը»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է պատգամավորը, ընդգծելով, որ ՕԵԿ քաղխորհրդում ինքը դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու առաջարկին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ