Մոսկվայում տեղի ունեցավ տարվա կարեւորագույն մշակութային իրադարձությունը
Գիտություն և Մշակույթ
Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի ունեցավ տարվա կարեւորագույն մշակութային իրադարձությունը: Մոսկվայում 6-ամյա վերանորոգման աշխատանքներից հետո բացվեց Ռուսաստանի “Բոլշոյ” թատրոնը, ինչի կապակցությամբ թատրոնում տեղի ունեցավ գալա համերգ:
Համերգը բացեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Երեկոյի ընթացքում բեմ դուրս եկան այնպիսի աստղեր, ինչպիսիք են աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոն, օպերային երգչուհի Վիոլետա Ուրմանան եւ ուրիշներ:
Գալա համերգի բեմադրումը ռեժիսոր Դմիտրի Չերնյակովինն էր: Երգչախումբը հանդես եկավ «Մեծ» թատրոնի գլխավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար Վասիլի Սինայսկիի ղեկավարությամբ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` վերանորոգման աշխատանքների վրա ծախսվել է 20 մլրդ ռուբլի: Թատրոնի տարածքը կրկնակի մեծացվել է, բարելավվել է ակուստիկան, թատրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում