«Երկիր». Սասուն Միքայելյանը տոնել է իր հաղթանակը
Հայկական Մամուլ
Պարզվում է, որ ՀԱԿ անդամ Սւսսուն Միքւսյելյանն այդքան էլ դժգոհ չէ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից, դեռ ավելին, փետրվարի 14-ին ամբողջ թիմի հետ մի լավ քեֆ է արել: «Հավաքել է ամբողջ թիմին և շատ լավ աշխատելու համար նշել իրենց բարձր' 46 տոկոս ակտիվ քվեարկողների հաղթանակը»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նշել է Արամ Մանուկյանը: «Նշենք, որ նույն այդ օրը մեր թղթակցին հաջողվել էր զանգահարել Սասուն Միքայելյանին, բայց նրա փոխարեն պատասխանել էր մի շփոթված երիտասարդ և խորհուրդ ավել հետո զանգել, աղմուկի մեջ նա մեր ձայնը հազիվ էր լսում: Սկզբում մեզ թվաց, թե վեճ ու կռիվ է, բայց երեկ պարզվեց, որ քեֆ և ուրախություն է եղել: Հավանաբար Սասուն Միքայելյանը նշում էր Հրազդանում 11 հազար ձայնի շնորհիվ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու փաստը»,- գրում է «Երկիր»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ