Քննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ) Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Ռոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականը Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում Կապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է Անահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր 

«Անբացատրելի և անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում, բայց այսքա՞ն»

Բլոգոսֆերա

Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Անկեղծորեն… դժվարանում եմ սահմանել մեր օրերի անզուսպ ու վավերական ցինիզմը, թե՞ ողբերգությունն է դրդել Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին դատական հայց ներկայացրել' ի պաշտպանություն հայոց լեզվի, նույնն է, թե՝ ի պաշտպանություն մեր պետականության ու ինքնության խորհրդանիշի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է):

Դժվար թե քսաներեք տարի առաջ, Երևանի կենտրոնն օղակած ռուսական տանկերի հռնդյունի ներքո, Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում մեր անկախությանը իրավական տեսք տվող որևէ մեկի մտքով անցներ, որ քսաներեք տարի հետո ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում մայրենիի իրավունքները դատարանում պիտի փորձենք պաշտպանել։ Այս օրվա մասին չէր կարող անցնել նաև ադ օրը դրսում՝ Ազատության հրապարակում խարույկների շուրջը պետականության երազը փայփայողների մտքով և, հաստատ, այս օրվա մասին չէր էլ կարող անցնել սեփական արյամբ Գետաշենի անտառներում անկախությունը նվաճող հայ ազատամարտիկի մտքով։

Այն ժամանակ մեզանից և ոչ մեկի մտքով չէր անցնի, որովհետև մենք զոհաբերվելու չափ նվիրված էինք անկախության գաղափարին, որովհետև մենք հավատում էինք ու համոզված էինք. մեր գենետիկ հիշողությունը մի բանաձև էր բյուրեղացել՝ դարերի անղեկ ընթացքներում մեր ինքնության կոդը մեր լեզուն է, լեզուն հայրենիք է, լեզուն ուրանալը նույնն է թե հայրենիքը …:

Ու, այնուամենայնիվ, անկախության առաջին օրերին հասցրել էինք «Լեզվի մասին» ՀՀ օրենք ունենալու հոդված 1-ում սահմանել, որ պետական լեզուն' հայերենը, ՀՀ տարածքում գերակայություն ունեցող լեզու է' ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և պետության պարտավորությունն է միջոցառումների ամբողջություն իրականացնել՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը։

Լեզվի մասին չենք մոռացել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ հոդված 5-ում ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։

Ի դեպ, նույն օրենքում չենք մոռացել նաև ազգային փոքրամասնություններին՝ հոդված 26-ում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար եթերային ժամանակ տրամադրելու հնարավորություն նախատեսելով։ Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:

Եվ, իհարկե, ինչպես յուրաքանչյուր օրենք, այս օրենքների պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում։

Բայց ցավն ու ողբերգությունն էլ հենց այս է. Անկախության 23-րդ տարում մեր ազգային, ինքնիշխան, սոցիալական ու իրավական պետության մեջ դատական հայցո՞վ պիտի պաշտպանենք մեր ինքնությունը։

Անբացատրելի և անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում, բայց այսքա՞ն.....

Էս ի՞նչ արժեքներով ու արժանապատվությամբ ենք ապրում, մարդիկ…

Ո՞նց կարողացանք չարժևորել Անկախ պետականության գինը, ո՞նց կարողացանք ամեն օր, կաթիլ-կաթիլ նահանջել մեզանից, դավաճանել ինքներս մեզ։

Հանկարծ ցավս ինչ-որ հաղորդման տիրույթում չտեղավորեք, այդ հաղորդումն ընդամենը ցուցիչ է, մեր պարտությունների, ցինիզմի ու ողբերգության այսբերգից ընդամենը մի փշրանք…

Եվ, այնուամենայնիվ, անունս արձանագրեք հայցի տակ, հենց այնպես, ժամանակը սղագրող պատմության համար…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ)
Ամենադիտված