«Իրանի դեսպանի հայտարարությունը ցայտնոտի մեջ գցեց պղծված իշխանություններին»
Բլոգոսֆերա
Անահիտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե հայ ժողովուրդը տարին մեկ անգամ է կազմակերպում համահայկական դրամահավաք, ապա ՀՀ իշխանության գլուխ կանգնած թալանչիները տարբեր «տրյուկների» դիմելով տարիներ շարունակ կազմակերպում են համահայակական դրամահավաքներ:
Իրանի դեսպանի հայտարարությունը ցայտնոտի մեջ գցեց առանց այդ էլ ժողովրդի մեծամասնության աչքերում պղծված ՀՀ իշխանություններին, այս անգամ վերջնականապես ապացուցելով, որ Սերժ Սարգսյանը իր ամբողջ թիմով Պուտինի համար վերածվել են «ջեբի շան»: Ով է տեսել մի գործարք, որն երկկողմանի համաձայնության գալուց և ավարտելուց հետո, կողմերից մեկը սկսի ավելի ձեռնտու գին փնտրել:
Բացի այս խայտառակությունը, Հայաստանի Հանրապետության անկուշտ ու անբարո ղեկավարությունը նորանոր խայտառակ «մախինացիաների» դիմելով, օրեցօր հաստացնում է իրենց և իրենց երեխաների վիզն ու ստամոքսները: Խոսքը թե՛ կարմիր գծերի մասին է, թե՛ պարտադիր կենսաթոշակային մուծումների, թե՛ արտագաղթի համար բոլոր բարենպաստ պայմանները ստեղծլու:
Այս ամենի հետ զուգահեռ, իր ծաղկուն տարիներին մոտ 30.000 բնակիչ ունեցող Մեծամոր քաղաքը, չգիտես ինչու զրկվում է ծննդատնից, դպրոցներից: Մեծամորցիների համար «կառուցապատում» ու «նախշազարդում» են արտագաղթի ճանապարհը:
Մեկ լուծում է մնում միայն. Ազգովի վերջին անգամ կազմակերպենք համահայկական դրամահավք, վարձենք Աֆղանստանցի ահաբեկիչների և կառուցենք մեր ապագան տեռորի օգնությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն