«Վազգեն Սարգսյանը մի նվիրական երազանք ուներ»
Բլոգոսֆերա
Հովհաննես Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սպարապետ Վազգեն Սարգսյանը նվիրական մի երազանք ուներ:Նա ցանկանում էր մայր Հայաստանի գրկում տեսնել մեր պատմական հայրենիքը՝ Արցախը, Արևմտյան Հայաստանն ու Նախիջևանը: Հենց այդ երազանքն ի կատար ածելու համար էլ սպարապետն ու զոհված մյուս հայորդիները այժմ ննջում են պանթեոնում և «պատրաստ» են իրենց ներկայությամբ բոցավառելու հայ երիտասարդներին՝ շարունակելու համար նրանց ազգաշնորհ առաքելություն-պատգամը: Այսօր կա այդ կենդանի վկան՝ «Եռաբլուր» պանթեոնը՝ իր երեք խորհրդանշական բլուրներով:
Եվ վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի օլիգարխ, անկախ իր մականվան ճկունությունից և ավտոմեքենաների շարասյուների երկարությունից, չի կարող պղծել սպարապետի և հայ ազգի երազանքն ու արժանապատվությունը: Դեկտեմբերյան ծառատունկ կազմակերպելով և իրենց ինքնասիրությունը մի քանի դրամով վաճառած որոշ ստահակների իր շուրջը հավաքելով՝ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն հակասեց ինքն իրեն, այլև ստիպեց մտահոգ քաղաքացիներին շուտափույթ լուծում տալ այս խնդիրը:
Պարո՛ն Ալեքսանյան, որքան էլ գիշերային հերթափոխով, «գոլդ» պետահամարանիշերով և հսկայածավալ ավտոմեքենաներով գիշերապահ-հսկիչներ նշանակեք, մենք քանդելու ենք ձեր պղծություն պղծոց պարիսպը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն