«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը երես է թեքել Ալրաղացի Լյովից
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, վերջին շրջանում մի տեսակ մեկուսացած է: Նա ամիսներով բնակվում է Սևանում գտնվող իր «Ախթամար» համալիրում՝ չխառնվելով մայրաքաղաքում տեղի ունեցող որևէ իրադարձության: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Սարգսյանն ընտրատեղամասում ծեծուջարդ էր սարքում՝ հանուն ՀՀԿ-ի, իսկ այսօր «աքսորավայրում» է՝ դժգոհելով, որ ինքն ամեն ինչ արել է Սերժ Սարգսյանի համար, բայց այսօր ուրիշներն են վայելում իշխանությունը:«Ժողովուրդ»-ը նշում է նաև, որ Լևոն Սարգսյանը վերջին շրջանում շփվում է միայն ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Ալրաղացի Լյովիկին ուղիղ հասկացրել է, որ պատգամավորական մանդատ ունենալու հույս չպետք է ունենա: Ո՞վ կպատկերացներ. Սերժ Սարգսյանի պատվին Լևոն Սարգսյանն իր տղայի անունը Սերժ դրեց: Բայց անգամ այս հանգամանքն այլևս չի օգնի Լևոն Սարգսյանին՝ վերականգնելու առաջվա ազդեցությունը: Սերժ Սարգսյանը երես է թեքել նրանից: Ինչպես հայտնի է , նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո Սերժ Սարգսյանը շատ քրեական տարրերի իրենից հեռու է պահում: Գուցե նրանց կաիքը մեկ էլ զգացվի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ