«Այս ձյունը կարող է «հեղափոխական» ձյուն դառնալ»
Բլոգոսֆերա
Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջին ձյան համար շատերը, այդ թվում նաև ես, մի տեսակ մանկական ուրախություն ենք ապրում, բայց ինֆանտիլիզմի մեջ շատ ընկնել պետք չի, որովհետև այս ձյունը կարող է «հեղափոխական» ձյուն դառնալ: Բանն այն է, որ արդեն մի քանի օր է խոսակցություններ են շրջանառվում, որ հենց Երևանում տեղումներ լինեն, դրանք պատճառ են հանդիսանալու, որպեսզի գծատերերը գործադուլ հայտարարեն ու հասարակական տրանսպորտը դադարի գործել, որպեսզի հետո գինը բարձրացնեն:
Այնպես որ, զգոնություն չի կարելի կորցնել, շանտաժին պետք չէ զոհ գնալ ու հիշեք, եթե ՀԱՆԿԱՐԾ որևիցե երթուղում 100 դրամից մի դրամ ավել ուզեն, իմացեք, որ դա ապօրինի կամայականություն է: Եթե անգամ Տարոն Մարգարյանը համապատասխան կարգադրություն անի ու փաստաթուղթ ստորագրի, միևնույն է, 10 օր հետո միայն այդ որոշումը օիրավական ուժ կունենա, իսկ 10 օրվա մեջ կարելի ա երկրագնդի շուրջ պտույտ գործել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն