Ֆեյսբուքը` երեկ. «Վա՜յ ձյունա գալիս». օրվա արտահայտությունը
Բլոգոսֆերա
«Ֆեյսբուքն երեկ (08.12.13)
Վա՜յ ձյունա գալիս: Օրվա արտահայտությունը
Երեկ մեկ վայրկյանում ֆեյսբուքը դարձավ Ձյունաբուք: Բոլորս հնարավորինս փորձում էինք շուտ ասել, որ գիշերը ձյուն է տեղացել ու շուրջբոլորը սպիտակով ներկել:
Դե ինչ ձյան գալուստ առանց խցանումների ու սառած ճանապարհների: Դե ինչ սառած ճանապարհներ, առանց Տարոն Մարգարյանի մասին ստատուսների: Երեկ ՖԲ-ում բոլորը մեկ մարդու պես պարոն Մարգարյանին հուշում էինք, որ ձյուն է գալիս ու ինքը, որպես քաղաքապետ, պետք է աշխատի:
Երեկ նաև հեռաուստանախագծերի քննարկման մեկօրյակ էր հայտարարված: Ֆբ-ում առանց իրար հերթ տալու՝ մեկը մյուսի հետևից, բողոքում էին «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամներից:
Քաղաքականությունը երեկ ճանապարհների նման սառել էր ու մի քանի, մշտական ճվճվացող քաղաքական գործիչներ երեկ կարծես քուն էին մտել:
Եվ վերջում իհարկ՝ Հարգելի վարորդներ զգուշ եղեք»:
Գրառումը` Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն