Թուրքիայում ռումբ են նետել իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ
Թուրքիա
Թուրքիայի «Ազատություն և զարգացում» իշխող կուսակցության Դիարբեքիրի գրասենյակում ռումբ են նետել. գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Համաձայն առկա տեղեկություննների` նախօրեի երեկոյան երկու անհայտ անձ ինքնաշեն ռումբ են նետել գրասենյակի շինության ուղղությամբ: Ռումբերը պայթել են գրասենյակի առջև գտնվող խանութների դիմաց` կոտրելով ապակե ցուցանակները: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Միջադեպի պահին կուսակցության գրասենյակում ոչ ոք չի եղել: Կասկածյալ անձինք հետախուզվում են:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել