Այժմ կամ երբեք
Բլոգոսֆերա
Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Կիևում տեղի ունեցածը խորհրդանշական էր: Լենինի արձանի նկատմամբ կատարած ոտնձգությամբ այսպես կոչված եվրոպան և եվրոպամոլները ապացուցեցին, որ սոցիալիզմի հետ որևէ առնչություն չունեն:
Ցավոք, սա Ուկրաինայի գործող Նախագահի անկամության և անվճռականության հետևանք է ու գերազանց դաս բոլորին՝ ցանկացած թուլության դրսևորման պարագայում արևմոտքի ազդեցության գործակալները կսկսեն իրենց սև գործը:
Իրականում դրված է երկրի լինել-չլինելու հարց: Այդ նույն արևմուտքին պետք է թույլ Ուկրաինա կամ էլ դրա բաժանում: Ու հիմա նախագահը ունի դրանից խուսափելու վերջին հնարավորությունը:
Ավելին՝ հասել ենք այնտեղ, որ թալանչի տիկինը բանտից ցուցումներ է տալիս: Սա էլ՝ եվրոպական խաղերի ու մահապատժի վերացման հետևանքները:
Իրադրությունը չի փոխվելու, քանի դեռ իշխանության գլուխ չէ կոշտ ձախ ուժ, որը չի զբաղվում աշխարհքաղաքական կողմնորոշումների որոնմամբ, այ կոնսոլիդացնում է ժողովրդին և զբաղվում պետության զարգացմամբ:
Եվրոմայդանը պիտի ջախջախել: Ցանկացած ձևով, ցանկացած գնով: Հապաղումը հավասարազոր է մահվան:
Իսկ մյուս երկրներին պետք է լրջորեն մտածել ազդեցության գործակալների տարածումը թույլ չտալու շուրջ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն