Օբաման իր նախընտրական քարոզարշավի համար գումար է հավաքել այն հյուրանոցում, որտեղ մահացել է Հյուսթոնը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախընտրական հիմնադրամի գումարներն ավելացնելու նպատակով երկու միջոցառումների է մասնակցել Կալիֆոռնիայի Beverly Hilton հյուրանոցում, որտեղ օրեր առաջ մահացավ հայտնի երգչուհի և դերասան Ուիթնի Հյուսթոնը։
Դրամահավաքին և մյուս միջոցառումներին Օբամայի մասնակցությունը նախապես ծրագրված է եղել, հաղորդում է «Ռիա նովոստին»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նորյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)