«Ինչու Պուտինից իմացանք մեր պարտքի մասին»
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«300 մլն դոլարի պարտքը մի քանի տարի թաքցրած կառավարությունը 2014 ին 50 մլն դրամ է նախատեսել պարտքի կառավարումը հրապարակային դարձնելու համար։(4 կետ)
Ես էլ ասում եմ` ինչո՞ւ Պուտինից իմացանք մեր պարտքի մասին։
Որովհետև էս տարի բյուջեով փող նախատեսված չէր պարտքի մասին մեզ ասելու համար)))
1. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ – 17.000.000 ՀՀ դրամ:
2. Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն - 106.932.000 ՀՀ դրամ:
3. Աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմանը - 20.112.000 ՀՀ դրամ:
4. ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար - 50.000.000 ՀՀ դրամ։
5. Գյուղական խորհրդատվական ծառայություններ - 346.453.000 ՀՀ դրամ:
6. ՀՀ դատարանների գրասենյակային նյութեր և հագուստ - 279.567.000 ՀՀ դրամ։
7. «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթ - 3.000.000 ՀՀ դրամ։
8. «Այլ վայր» աշխատանքի տեղավորման աջակցություն - 44.370.000 ՀՀ դրամ:
9. Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում - 60.449.500 ՀՀ դրամ, ընդ որում այդ խնդիրների լուծման համար տրամադրվում է ընդամենը 23.462.000 ՀՀ դրամ:
10. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար գրասենյակային նյութեր և հագուստ 48.296.000 ՀՀ դրամ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն