ՀՀ-ում ստեղծվել է Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միություն և Եվրասիական գյուղարտադրողների միություն
Բլոգոսֆերա
Անդրանիկ Թանգամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում ստեղծվել են Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միություն և Եվրասիական գյուղարտադրողների միություն:
Այս երկու նոր կազմակերպություններն իրենցից ներկայացնում են առևտրային իրավաբանական անձանց միություններ, որոնց առաջացման արդիականությունը կապված է Հայստանի և Մաքսային միության երկրների միջև հարաբերությունների զարգացման և երկրի ՝ եվրասիական ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցության հետ:
Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միությունը և Եվրասիական գյուղարտադրողների միությունը հանդիսանում են ոչ կոմերցիոն միավորումներ, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը իրենց անդամների կանոնադրական նպատակներին համաձայն:
Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միությունն իր աշխատանքներում հետապնդում է այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են միության անդամների ընդհանուր շահերի պաշտպանությունն ու ներկայացումը միջազգային կազմակերպություններում, պետական և ինքնակառավարման մարմիններում ազգային տնտեսությունում վերափոխումներին աջակցությունը, նորարական գործունեության խթանում և Մաքսային միության մասնակից-երկրների ներդրողների գրավում:
Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միությունը նաև աջակցում է երկրի օրենսդրական համակարգի գործառնության արդյունավետության բարձրացմանը, ընդլայմանը և Մաքսային միության երկրների ձեռնարկատերերի համագործակցության խորացմանը:
Եվրասիական գյուղարտադրողների միությունը կողմնորոշված է նմանատիպ նպատակների իրականացմանը գյուղատնտեսության ոլորտում, որը պահանջում է գյուղատնտեսական բիզնես – միավորման ջանքերի համախմբում: Եվրասիական առևտրա-արդյունաբերողների միությունն ու Եվրասիական գյուղարտադրողների միությունը իրենց առջև դրված նպատակները կիրականացնեն այնպիսի խնդիրների լուծման ժամանակ, ինչպիսիք են համապատասխան ցուցադրությունների, գիտաժողովների, կլոր սեղանների և ժողովների կազմակերպումն ու անցկացումը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն