Երգչուհի Ադելը հրաժեշտ է տալիս երաժշտական կարիերային
Գիտություն և Մշակույթ
Հանրահայտ երգչուհի Ադելը Vogue ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է մի քանի տարով թողնել երաժշտական կարիերան։
23-ամյա երգչուհու խոսքերով, առաջիկա 4-5 տարիների ընթացքում նա պատրաստվում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա։
Ադելն ասել է, որ ընտանիքն իր համար մշտապես եղել է առաջնահերթություն, սակայն խիտ աշխատաքային գրաֆիկի պատճառով նա չէր կարողանում անհրաժեշտ քանակությամբ ժամանակ տրամադրել անձնական կյանքին։ Այժմ Ադելը ցանկանում է հետ վերադարձնել կորսվածը։ Երգչուհին առաջիկա 5 տարվա ընթացքում պատրաստվում է ամուսնանալ և հղիանալ։
Բացի այդ, Ադելն ասել է, որ այս ընթացքում ժամանակ կգտնի ուրախ երգ գրելու համար՝ հիշեցնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում իր բոլոր երգերը դժբախտ սիրո մասին էին։
Հիշեցնենք, որ վերջերս կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխությունում Ադելը 6 մրցանակ էր շահել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում