«Սև Բլոկ»-ի և սև հագուստ կրելու մասին
Բլոգոսֆերա
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ իրավունք եմ վերապահում իմ լեզվով մի փոքր պարզություն մտցնել, կապված՝ այսպես կոչված "Սև Բլոկ"-ի և սև շոր հագնելու հետ: Ուրեմն ով չգիտի, կամ ով թյուրըմբռմամբ մտածում է, թե "Սև Բլոկ"-ը, կամ անարխիան ինչ-որ կապ ունի ֆաշիզմի հետ, ասեմ, որ հենց հակառակը, ոչ միայն կապ չունի, այլ նաև դեմ է ֆաշիզմին, ու ոչ միայն ֆաշիզմին, այլ շատ ու շատ տարբեր ու զանազան գաղափարախոսություների, որոնք հաստատում են անհավասարությունը: Հիմնականում սա սահմանվում է, որպես անարխիա, իսկ թե ինչ է անարխիան կարծում եմ բոլորդ էլ գիտեք, ով էլ չգիտի Վիկիպեդիայի տեղը հաստատ գիտի: Ընդունված է նաև, որ "Սև Բլոկ"-ը դա ռադիկալ հակագլոբալիստների միավորում է, որը չունի առաջնորդներ և կենտրոնացված ղեկավարում: Ընդունված է նաև, որ "Սև Բլոկ"-ի անդամների մեծ մասը, կրում են անարխիստական գաղափարներ, բայց սա պարտադիր պայման չէ, կան թե՛ լիբերալնել, թե՛ բնապահպաներ, թե՛ այլք:
"Սև Բլոկ"-ի, սև շոր հագնելու հիմնական իմաստները ինձ համար երկուսն են, առաջինը՝ հարձակողական, քանի որ համարել եմ ու համարում եմ, որ մեր մեջ, մեր գործողություներում կամ ընդհանրապես բացակայում է, կամ պակասում է ռադիկալիզմը, այն է՝ գործողությունը, որը վտանգ կպարունակի իշխանությունը բռնազավթածների համար, և որը հնարավորություն կտա ավելի լավ պաշտպանվել ոստիկանական ապօրինությունից: Երկրորդը՝ պաշտպանողական, այսինքն սա հնրավորություն կտա, ինչ-որ գործողությունից հետո մնալ անճանաչելի, և խուսափել պատասխանատվությունից, ստեղ ասեմ, ընենց չի, որ կոնկրետ ինձ դա կօգնի, քանի որ ինչ էլ կապեմ գլխիս ինձ մեկ ա բաճկոնիցս կճանաչեն...:)))
Հիմա հարց կտաք, բա էդ դեպքում ինչո՞ւ համար ես դա անում: Ուրեմն ասեմ, լիքը մարդ կա, որ ուզում ա ընդվզի ու պատրաստ է ամենառադիկալ քայլերի, բայց խուսափում ա և վախենում ա պատասխանատվույթունից (ի դեպ սա բոլորիս է վերաբերվում, ես էլ լիքը տեղ կա ուզում եմ տամ մեկի բեյնին, բայց զսպում եմ ինձ, քանի որ հետագան այդքան էլ իմ հարազատների սրտով չի լինի), քանի որ մեր մոտ ընդունված է, երբ ոստիկանի վրա թարս ես նայում քր.օր. 316.2 մասը խփում են վրեդ ու հայդե: Մասնակցելով "Սև Բլոկ"-ի երթերի՝ (դեռ երթերի) ես ցույց եմ տալիս հնարավորություն, ճանապարհ, ձև, ելք:
Հ.Գ. Ու ընենց էլ չի, որ մի օր բաճկոնս չեմ փոխելու...
Հ.Գ.Գ. գրառումը խմբագրված է մեր լավ ախպոր կողմից
Հ.Գ.Գ.Գ. հա ու դեմ չէի լինի նաև մի քիչ share էիք
Նավակ Ճոճողը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն