Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը իրավական գործընթացի սկիզբ դառնալո՞ւ է, թե՞ ոչ
Վերլուծական
Հետաքրքիր է` Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դատավորների կաշառակերության վերաբերյալ իրավական գործընթացի սկիզբ դառնալո՞ւ է, թե՞ ոչ: Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ մեր պաշտոնյաները աղմկահարույց, ահասարսուռ զեկույցներ հրապարակեն և հետագայում կամ հերքեն, կամ նետեն մոռացության գզրոցները:
Հիշեցի մի հին, զվարճալի պատմություն.
Բուլղարական Գաբրովո փոքրիկ քաղաքի լրագրերից մեկում հոդված է տպագրվում, որտեղ լրագրողը հայտարարում է. «Մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկա է»: Վրդովված դատավորները դատի են տալիս լրագրողին և հերքում պահանջում: Հաջորդ օրը հնարամիտ լրագրողը թերթում տպագրում է հերքումը. «Մեր երկրում դատավորների 50 տոկոսը սրիկա չէ»:
Հիմա, այս դեպքում, կարծում եմ` ժամանակն է կոնկրետ դեպքեր բացահայտելու և իրավական գործընթաց սկսելու համար: Թե չէ այսօր հայտարարում են, վաղը հերքում կամ «լղոզում»: Իսկ որ մեր պաշտոնյաները իրենց ճարպկությամբ 100 գաբրովացի լրագրող կծալեն, բժշկական փաստ է...
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում