Սրտանոթային հիվանդությունները աճել են 30%-ով
Հասարակություն
Վիճակագրական մոտավոր տեղեկությունների համաձայն անցյալ տարվա ընթացքում նկատվել է սրտաբանական հինդությունների 30% աճ:Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:
«Կա առողջ ապրելակերպի, և հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը»,-նշել է սրտաբանը:
Նրա հավաստմամբ, ավելի կարևոր է առողջ ապրելակերպի քարոզը.«Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը առողջ սիրտ ունենալն է: Բացի առողջ ապրելակերպից, հեռուստատեսությունը ամեն ինչ քարոզում է»:
Սրտաբանի խոսքերով, երբ երեխաները բակ իջնելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, դա տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ:
«Շվեդիայում հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55%-ը՝ առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ, դրանցից 31%-ը առողջ ապրելակերպ քարոզելու արդյունքն է»,-հավելել է սրտաբանը:
Սրտաբանը իր խոսքում նաև նշել է, որ «ռաֆինացված սնունդը, զտված աղը վնասակար են առողջության համար, ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը