Ոստիկանապետի խորհրդականի արձագանքը՝ այսօրվա քննարկումներին
Բլոգոսֆերա
Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին նախագահ անվանելու շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին՝ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է.
«Չափազանց ուշագրավ էր հետևել որպես դարի սենսացիա լուսաբանված Վլադիմիր Գասպարյանի բանավոր խոսքի մեջ տեղ գտած վրիպակը: Իհարկե, նույնիսկ ինֆուզորիայի ինտելեկտ ունեցողներին պարզ էր, որ դա դա զուտ վրիպակ էր (ըստ իս՝ պայմանավորված ոստիկանապետի զբաղվածության անմարդկային գրաֆիկով, որի ամենօրյա ականատեսն եմ լինում ես): Բայց դե պետք էր դատարկ տեղում սենսացիա ստեղծել: Ինչևէ, հետևելով տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին՝ այսօր կրկին համոզվեցի, որ մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն