Լավրովից հետո Սիրիա է մեկնում Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը
Մերձավոր Արևելք
Չինաստանի իշխանությունները Ռուսաստանից հետո փետրվարի 17–ին երկօրյա բանակցությունների նպատակով Սիրիա են ուղարկում իրենց բարձրաստիճան դիվանագետին։
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լի Հուասինը հանդիպել էր Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ–Արաբիի հետ, հաղորդում է Росбалт–ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը մեկնել էին Դամասկոս՝ նախագահ Բաշար Ասադի հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)