Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահին
Հայաստան
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Այդ մասին ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Վլադիմիր Յակունինը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Սարգսյանը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության և պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին և նախատեսվող ծրագրերին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի