Հայտնաբերվել է 30 կեղծ դիպլոմ
Հայաստան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը հաստատել է ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը խորհրդի անդամներին ներկայացնելով նախորդ տարվա գործունեությունը՝ նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը:
Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին:
ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է մոտ 4 մլն դրամ: Այս մասին ասվում է, ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի