Եգիպտական անապատները` 122 տարվա մեջ առաջին անգամ ձյան տակ (ֆոտո)
Մերձավոր Արևելք
Մերձավոր Արևելքը հայտնվել է ցիկլոնի ազդեցության տակ: Ձյան առատ տեղումներ են եղել ողջ տարածաշրջանում: Իսրայելում փակ են ավտոճանապարհները: Հորդանանում հետաձգվել են դպրոցական պարապմունքները, Եգիպտոսում արգելվել է նավագնացությունը: Մի քանի երկրներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Հզոր ցիկլոնը Մերձավոր Արևելք է բերել ցրտի սաստկացումներ, առատ ձյուն և աննախադեպ անձրևներ: Վատ եղանակային պայմաններից տուժել են Իսրայելից մինչև Սաուդյան Արաբիա ընկած երկրները: Հատկապես ծանր է իրավիճակը սիրիացի փախստականների համար: Լիբանանում նրանք ապրում են ժամանակավոր վրաններում, ջեռուցում չկա: Ջերմաստիճանը կտրուկ նվազել է` 0-ից ցածր:
Իսրայելում փակ է Թել-Ավիվ-Երուսաղեմ ավտոմայրուղին:
Ձյուն է տեղացել նույնիսկ Եգիպտոսում, ուր վերջին անգամ նման եղանակային պայմաններ գրանցվել էին 122 տարի առաջ, մեջբերում է Взгляд-ը:









Լուսանկարները` ԵՊՀ Արաբագիտության ամբիոն ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում