«Խեղկատակություն էր այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը»
Բլոգոսֆերա
Գևորգ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ժողովուրդ, մեկնումեկը կհուշի՞ ինձ, թե այս ի՞նչ խեղկատակություն էր այս տարվա Ազգային Երաժշտական մրցանակաբաշխությունը: Միակ լավ կողմը այս տրվա մրցանակաբաշխությունում այն էր, որ էն փինաչի Լիլիթ Հովհաննիսյանին ոչ մի բան չտվեցին, բայց անձամբ ինձ համար խիստ անհասկականլի են մի շարք հարցեր:
- Հանուն ինչի՞ տարվա երգիչ ճանաչվեց Էրիկը, ով անցնող տարում աչքի է ընկել բացառապես նրանով, որ բռնաբարեց Մաշա Մնջոյանի երլույթը Նովայա Վոլնայի ժամանակ:
- Հանուն ինչի՞ տարվա երգիչ ճանաչվեց Քրիստինե Պեպելյանը, ում դեմ ըստ էության բան չունեմ, բայց էլի չեմ կարող նշել մի որևէ գործ, առավել ևս՝ նշանակալի գործ, որը արժանի էր նման մրցանակի:
- Հանուն ինչի՞ Արմոն ու Գևորգը ստացան տարբա հայտնություն մրցանակը, եթե նրանց «հայտնությունից» մարդիկ հիշում են միայն Սոնա Շահգելդյանի էլեկտրահարված գետաձիու պարը:
- Հանուն ինչի՞ են Սիրուշոյին մրցանակ տալիս, եթե Սիրուշոն հետևականորեն արհամարհում է այս մրցանակաբաշխությունը:
- Հանուն ինչի՞ են տարվա արտիստ տալիս Ջուսին, եթե տարվա ընթացքում միակ էպիզոդը, որ հիշում եմ, որ Ջուսը Ծերեթելու վրայի «արտիստուհիների» ոճով չէր, դա հենց մրցանակաբաշխությունն էր:
Մի խոսքով, խայտառակություն էր, չնայած, բարդ է այլ որակ ակնկալել մեր շոու բիզնեսից, երբ այն ինքնին խայտառակ վիճակում է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն