Տարիներ անց Արկադի Վարդանյանը կրկին հայտնվեց ու կանգնեց Րաֆֆիի կողքին
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մի ժամանակ կարծում էի, որ 3-րդ նախագահն, ի տարբերություն իր նախորդի, ավելի հանդուրժողական է, սակայն ՌԴ քաղաքացի, քաղաքագետ ու գործարար Արկադի Վարդանյանի դատն ու 10 տարվա դատապարտումը «սխսլ հանեցին» ինձ: Հիշեցնեմ, որ 2000-ի սկզբներին վերջինս բողոքի հսկայական մթնոլորտ ձևավորեց երկրում, սակայն կալանավորվեց, իսկ հետո բուժում ստանալու պատճառաբանությամբ բաց թողնվեց՝ հետն էլ որոշ ունեցվածք թողնելով սրանց: Հստակ էր, որ «ոչ ջենթլմենական» խոսք էր տվել չխառնվել մեր երկրի ներքին կյանքին (ոչ ջենթլմենական, քանի որ դա պարտադրանքի տակ տրված խոսք էր): Սակայն տարիներ անց Վարդանյանը կրկին հայտնվեց ու կանգնեց Րաֆֆիի կողքին ու նույիսկ մարզեր այցելեց ու ճառ ասեց: Սա արդեն աններելի էր, և նրան որոշեցին պատժել՝ այն էլ այն ժամանակվա իր համակրի ու թիկնապահի միջոցով ու իր համար ավելի ցավալի ձևով՝ իբրև թե փողի համար սպանության մտադրություն: Մարդ, որ ժամանակին, ինչպես խոսում էին, վարչապետի աթոռի խոստումի դիմաց 20 մլն էր հատկացրել 2-րդի ընտրության համար, այսօր դատվում է ինչ-որ հարյուր հազարի համար: Ահա այսպիսի արդարադատություն… ՀԳ. Ինչպես ներկա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղադասարյանն է ժամանակին ասել՝ այս տվյալները ես լսել եմ երևանյան սրճարաններից մեկում չգիտեմ ումից չգիտեմ երբ…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն