CNN. Սիրիայի ընդդիմությունը դիմել է ՆԱՏՕ–ի օդային ուժերին մուտք գործել Սիրայի օդային տարածք
Աշխարհ
Նախնական տվյալներով առնվազն 37 մարդ է զոհվել ուրբաթ Սիրիայում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ, որը միաժամանակ տեղի է ունեցել Սիրիայի մի քանի քաղաքներում ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ըստ ցուցարարների՝ զոհվածների մեջ կա մի 80–ամյա ծերունի, որը զոհվել է Հոմս քաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ և մի անչափահաս երեխա, որը զոհվել է Սիրիայի հարավային քաղաքներից մեկում։ Զոհվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հոմս և Համա քաղաքներում, որտեղ ընդդիմադիրները կոչ են արել ՆԱՏՕ–ի ուժերին մուտք գործել Սիրիայի օդային տարածք՝ կանխելու Սիրիայի կառավարական օդուժի գործողությունները։ Հակառակ Սիրիայի կառավարական ուժերի ճնշումներին՝ երկրի ողջ տարածքում միաժամանակ 170 բողոքի ցույցեր են անցկացվել։ Հիշեցնենք, ՄԱԿ–ի Սիրիայի վերաբերյալ վերջին զեկույցում նշվել է, որ այս տարվա մարտ ամսից Սիրիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ