«Ինչի՞ մասին է քաղաքականությունը»
Բլոգոսֆերա
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքականությունը բանակցելու և համաձայնություն ձեռք բերելու արվեստ է:
Սա, թերևս, գիտեն շատերը: Բայց այս կապակցությամբ ծագում է տրամաբանական հարց. ինչ ո՞րն է քաղաքականության բուն բովանդակությունը: Այն է՝ ինչի մասին պետք է ծավալվեն բանակցություններ ու ձեռք բերվեն համաձայնություններ՝ պատմակա՞ն հարցերի, գիտակա՞ն հարցերի, սոցիալակա՞ն հարցերի, աշխարհաքաղաքականությա՞ն վերաբերյալ հարցերի...
Ինչի՞ մասին է քաղաքականությունը, սա է հարցը:
Երբ բանակցություններ ու համաձայնություններ են ձեռք բերվում երկրի տնտեսական ոլորտում, որոնք տնտեսական զարգացում են ապահովում, դա ճիշտ է, որովհետև երկրի ու հասարակության հիմքը տնտեսական կյանքն է:
Երբ բանակցություններ ու համաձայնություններ են ձեռք բերվում անվտանգության ոլորտում, դա շատ լավ է, քանի որ պետության գործառույթներից մեկը բնակչության անվտանգությունն ապահովելն է:
Ընդորում, նա կամ այն, ինչն այս պահին ապահովում է երկրի տնտեսական առաջընթացն ու երաշխավորում է անվտանգությունը, լավագույն դաշնակիցն է:
Մնացած հարցերը՝ ազգային, կրոնական, կրթական, սեռական (էլ չմանրանամ) պետական քաղաքականության մեջ կարող են և չմտնել: Ազգային պետության պարագայում ազգային բնույթի հարցերն անպայմանորեն արտահայտվում են քաղաքական մակարդակում: Այդպես է արդյոք Հայաստանի պարագայում, թե ոչ, պետք է քննարկել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն