Ջրծաղիկի համաճարակը հանրապետությանը չի սպառնում
Հասարակություն
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ներկա դրությամբ ջրծաղիկի համաճարակային հիվանդացության մակարդակը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նվազել է։ Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Մանկական կազմակերպություններում ջրծաղկով հիվանդացության ցուցանիշը ցածր է։ Արձանագրվում են հատուկենտ դեպքեր, ձեռնարկվում են վարակի տեղայնացումն ու կանխարգելման միջոցառումներ։
Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է։ Այն օժտված է բարձր վարակելիությամբ և տարածված է ամենուր։ Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%–ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%–ը՝ մանկական տարիքում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը