Ամենավտանգավոր երկիրը՝ Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանն աշխարհում ամենավտանգավոր երկիրն է՝ ինտերնետ–սերֆինգի առումով։ Այս մասին է հաղորդում gazeta.ru-ն՝ մեջբերելով Կասպերսկու լաբորատորիայի տվյալները։ Նշենք, որ 2011 թվականին Ռուսաստանը վերոհիշյալ լաբորատորիայի՝ նույն թեմայով կատարած հետազոտության տվյալներով երրորդն էր։
Հետազոտության տվյալներով՝ Ռուսաստանում անհատական ինտերնետ սպառողների 55%–ը ենթարկվել է կիբերհարձակումների, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 52.8%։
Կիբերհարձակումների ենթարկվելու թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Օմանը՝ 54,8%, երրորդ «զոհն» ԱՄՆ–ն է՝ 50.1%-ով։ Այս առումով ամենաանվտանգ երկիրը Դանիան է, առավել անվտանգ են աֆրիկյան և ասիական զարգացող երկրները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)