Խաղաղության Նոբելյան մրցանակակիր դառնալու հավանականությունը Լիբերիայի նախագահինն է
Աշխարհ
2011-ի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր կարող է դառնալ Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը: Վերջինս աֆրիկյան այդ երկրի առաջին կին նախագահն է եւ հանդիսանում է երկրի խորհրդանիշը:
Մի քանի օր անց Լիբերիայում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները, եւ 2005-ից այդ պաշտոնում գտնվող Ջոնսոն-Սերլիֆը կարող է վերընտրվել:
Մի շարք փորձագետների կարծիքով` Նոբելյան մրցանակը կարող է ստանալ նաեւ այսպես կոչված «Արաբական գարնան» կազմակերպիչներից մեկը: Բացի այդ հանձնաժողովը կարող է ուշադրություն դարձնել միացյալ Եվրոպայի պատմական նշանակությանը:
Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 241 թեկնածություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում: Խաղաղության մրցանակակիրը կստանա 1.45 մլն դոլար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի