«Հայկական առանձնահատկությունը. երևակայության պակասն ու կոկորդիլոսը»
Բլոգոսֆերա
Նարեկ Մալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երբ 2008 թվականին Best սուպերմարկետում ամանորի նախաշեմին սկսեցին վաճառել շնաձուկ ես հասկացա մեր ազգային գլխավոր առանձնահատկությունը: Դա երևակայության պակասն է:
Մենք չունենք գեղարվեստական արժեք կամ թեկուզ հետաքրքրություն ներկայացնող հեռուստահաղորդումներ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ: (բացառությամբ հանրայինում վերջերս բովանդակային մի քանի փոփոխությունների)
Մենք առնվազն 20 տարի է չունենք նույնիսկ միջին գրական ստեղծագործություններ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ (փոխարենը ունենք ԳՄ նախագահի համար կենաց մահու պայքար):
Մեր փողատերերը քանի որ փող ծախսելու երևակայություն չունեն սեփական ստատուսը ընդգծելու համար բենթլի են առնում:
Մեր տնային տնտեսուհիների ամանորյա երևակայությունը հերիքում է միայն ստալիչնի սալաթի, բլինչիկի ու տոլմայի: Դեսերտին բոլորի տանը դարեր շարունակ ծտի կաթ է ու նապոլեոն:
Մեր ՛՛լրատվական՛՛ կայքերի երևակայությունը հերիքում է միայն կուսության ու սեքսի թեմաներ քննարկելու:
Քաղաքականության մեջ երևակայության բացակայությունը ուղղակի խեղդում է:
Սակայն երևակայության դիֆիցիտը ամենասուր կերպով զգացվում է հենց ամանորի նախաշեմին, քանի որ տոնելու համար ամենակարևորը ոչ թե ապխտած կոկորդիլոսն է, այլ հենց երևակայությունը, որ մենք չունենք…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն