««Մեծ եղբոր» հետ համաձայնեցված հայկական «քցոցին» թանկ է նստելու մեզ վրա»
Բլոգոսֆերա
Արմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած անձնավորությունը տարիներով Եվրոպայի հետ «խաղեր» տալով, բազմապիսի օգնություններ կորզելով, վերջին պահին նրան «քցեց», վրայից թռավ ու փախավ մտավ իր հավատարիմ տիրոջ ծոցը:
Եվրոպական դատարանի այս քայլը ընդամենը զգուշացում է և հիշեցում, որ դիվանագիտության մեջ չկան հավերժ բարեկամներ կամ հավերժ թշնամիներ, այլ կա հավերժ շահ հասկացությունը, որ քաղաքականության մեջ անբարոյականությունը պատժվում է համարժեքորեն:
Դարավոր դաշնակիցներ՝ ռուսը և թուրքը արդեն ափաշկարա միասին են սկսել զինել ազերիին, այն դեպքում, երբ Գերմանիան հրաժարվել էր շարժիչները տալ Թուրքիային իմանալով, որ զենքը գնալու է Ադրբեջան:
«Մեծ եղբոր» հետ համաձայնեցված հայկական այս «քցոցին» ըստ երևույթին թանկ է նստելու մեր վրա: Եվրոդատարանի վերոհիշյալ որոշումը առաջին արձագանքն էր Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին: Մարդ չի հասկանում, թե ինչու՞ մենք հայերս այդպես էլ համառորեն չենք ուզում հասկանալ մեր խերն ու շառը, միթե՞ մենք մեր թշնամին ենք դարձել...»:
Կից նյութն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն