Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալությունների մեջ արտաքին և ներքին ուժերն են մեղավոր. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայում կեղտոտ գործողություններ են իրականացվում. հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջբերում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքերով` Թուրքիայում իրականացվող գործողությունների հետևում կանգնած են ներքին և արտաքին ուժեր:
Նա նշել է, որ երկրի կառավարությունը մինչև վերջ քննելու է ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ նախօրեին Ստամբուլ և Անկարա քաղաքներում աղմկահարույց ձերբակալություններ էին տեղի ունեցել, որի արդյունքում ձերբակալվել էր 52 մարդ, որոնց թվում` գործարարներ, խոշոր բանկիրներ, նախարարների որդիներ:
Նրանք ձերբակալվել են կաշառակերության, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեղադրանքով:
Ձերբակալվածների թվում են նաև Թուրքիայի իշխող կուսակցության անդամ նախարարների որդիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)