Շների սպանդ` հրազենով. «Եթե պետք է, մինչև ոստիկանապետ կհասնենք» (ֆոտո)
Բլոգոսֆերա
Դեկտեմբերի 13-ի լույս գիշերը Զաքարիա Քանաքեռ փողոցի վրա տեղի էր ունեցել շների սպանդ` հրազենով:
Մենք գնացինք, տեսալուսանկարահանեցինք, շանը տարանք փորձաքննության Հանրապետական Լաբորատորիա և փաստաթղթով հաստատեցինք, որ շունը սատկեցվել է հրազենով:
Այդ բոլոր ապացույցները՝ նկարներ, փորձաքննության արդյունքը և փամփուշտը դիմումի հետ մասին այսօր Օվսաննա Հովսեփյանը ներկայացրեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն:
Ոստիկանությունը ընդունել է դիմումը, և գործը գտնվում է ընթացքի մեջ:
Բացահայտ կերպով խախտվել է 2 օրենք՝ մեկը բնակելի վայրում զենք օգտագործելու օրենքը, մյուսը՝ Վարչական 92 հոդվածը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:
Մենք հետևելու ենք գործի ընթացքին և հասնելու ենք այն բանին, որ այն ստանա իր տրամաբանական ավարտը: Եթե պետք է, մինչև ոստիկանապետ կհասնենք:
Այնպես որ, տարածեք, թող բոլորն իմանան, որ բացումն արել ենք, այսուհետ ցանկացած կրակած շան գործ միանգամից գնալու է ոստիկանություն:
ՎԵՐՋ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆԸ

Աղբյուրը` DiNGO Animal Lovers ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն