«Ինչու չեն ապահովագրում տաքսիներին. լավ են անում»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տաս տարի առաջ, իմ ընկեր Գևորգ Ալթունյանը երթուղային տաքսիների մասով լրագրողական հետաքննություն իրականացրեց և հաղորդում պատրաստեց, որտեղ առաջին անգամ օգտագործեց «100 դրամանոց կիլլերներ» ֆրազը: Հաղորդումը բավականին լայն արձագանքն ստացավ, թեև մինչ օրս էլ դեռ շատ պրոբլեմներ, որոնց մասին խոսեց Գևորգը, լուծում չեն ստացել: Բայց այսօր ուզում եմ խոսել ոչ թե երթուղային տաքսիների, այլ պարզապես տաքսիների մասին: Նոր թեմա են գտել, ինչու չեն ապահովագրում տաքսիներին: Լավ են անում: Իսկ ինչու այն մարդիկ, ովքեր այդքան շահագրգռված են տաքսիստների խնդրով, չեն բարձրացնում հետևյալ հարցերը.
1. Ով է զբաղվում տաքսիների տեխզնմամբ: Տեսել են այրդյոք ինչ վիճակում են գտնվում այն մեքենաները, որոնք դառել են 600-1000 դրամանոց կիլերներ:
2. Ով է հետևում, որպեսզի այդ մեքենաները անցնեն ձմեռային անվադողերի
3. Ով է վերահսկում, թե ինչ առողջական և ֆիզիկական վիճակում են վարում մեքենան մեր վարորդները, եթե նրանք աշխատում են օրը 18-20 ժամ:
Հասկանում եմ, հիմա շատերը կասեն, որ այդ մարդիկ իրենց օրվա հացի հարցն են լուծում: Այդ դեպքում ես էլ ասելիք ունեմ. «Դուք պատրաստ եք, որպեսզի հացի հարց լուծողները «կապրոնի» անվադողերի կամ քնաթաթախ լինելու, կամ մեքենայի անսարքության պատճառով, Աստված մի արասցե, վրաերթի ենթարկեն Ձեր հարազատներին, բարեկամներին կամ ընկերներին: Ես պատրաստ չեմ: Այստեղ խնդիրը շատ ավելի գլոբալ է, քան «օրվա հացի հարցը»: Մի հատ տեսեք օրական քանի մարդ է վնասվում ավտովթարից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն