«Չորրորդ ինքնիշխանություն». Ստի դետեկտորն ու «Օրինաց երկիր»-ը
Հայկական Մամուլ
Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնը Երեւանում մի հարցում է անցկացրել, որի համաձայն' առաջիկա ընտրությունների ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցությունը ստանալու է 14 տոկոս:
Մեկնաբանելով լուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ ընտրություններից առաջ զանազան հարցումներ են անցկացվում, եւ որպես կանոն' հասարակությունը պրոբլեմի առաջ է կանգնում. ինչպե՞ս պարզել, հարցումն օբյեկտի՞վ է, թե՞ պատվիրված: Հայաստանում, սակայն, այդ պրոբլեմը լուծված է: Պարզապես պետք է նայել «հետազոտության» թվերը. եթե ՕԵԿ-ի վարկանիշը մեկ տոկոսից բարձր է' կարելի է մյուս կուսակցությունների թվերն այլեւս չկարդալ, դա ընդամենը սովորական քարոզչություն է: Այսինքն' տվյալ դեպքում ՕԵԿ վարկանիշը նույն դերն է կատարում, ինչ R տառը ' գովազդային հոդվածների տակ: Սա, ի դեպ, շատ կարեւոր հանգամանք է, եւ դրա համար հասարակությունը պարտավոր է շնորհակալություն հայտնել «Օրինաց երկիր» կուսակցությանը: Հետո էլ ասում են' այդ կուսակցությունը հասարակությանը եւ երկրին ոչ մի օգուտ չի տալիս: Նախընտրական այս ժամանակահատվածում «ստի դետեկտորից» ավելի կարեւոր ի՞նչ կա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ