«Ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են, քան բովանդակությունը». Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:
Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ «ընդդիմախոսներ»:
Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապեսч տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա:
Եվ այսպես:
Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի «հյուսիսային» ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:
Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն «պետականասեր սյուզերենները» ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):
Այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը"' քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարոթյան դեմ:
Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով , այդ "սուրբ" գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին' Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):
Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի' ծակոտիները ավելի շատ են քան բովանդակությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն