Ավստրալիա. Qantas Airways–ի բոլոր չվերթները դադարեցվել են
Աշխարհ
Ավստրալիական Qantas Airways ավիաընկերությունը դադարեցրել է բոլոր ուղղություններով չվերթները՝ պայմանավորված մեկ ամսից ավել ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև շարունակվող ֆինանսական վեճով։ Ավիաընկերության ներակայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունն այլևս չունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ՝ հաղթահարելու ընկերության աշխատողների կողմից մեկ շաբաթ տևած գործադուլների հետևանքները, որն արժեցել է 15 մլն դոլար։ Բոլոր ուղղություններով չվերթների կասեցումից տուժել է ավելի քան 70 հազ. ուղևոր։ Ուրբաթ օրը ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Qantas Airways–ը այս դեպքերից ավելի շատ վնաս է կրել, քան մի քանի ամիս առաջ ամբողջ Եվրոպայում կուտակված հրաբխային ամպերի պատճառով դադարեցված չվերթներից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ