«Հայկական Ժամանակ». Հակոբ Հակոբյանը՝ կրկին ՕԵԿ-ում
Հայկական Մամուլ
Թիվ 41 ընտրատարածքից ընտրված Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը 2007 թվականի Աժ ընտրություններից առաջ դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունից, որպեսզի ընտրություններում ստանա իշխանությունների աջակցությունը:
Երբ նա լքեց ՕԵԿ շարքերը, նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն ինքնաբացարկ հայտնեց, այսպիսով' ճանապարհ տալով Հակոբյանին: Հիմա, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Հակոբյանին հրահանգել է կրկին ՕԵԿ մտնել և պատգամավոր ընտրվել որպես ՕԵԿ-ական: Սա արվում է, քանի որ Սարգսյանը չի կարողանում ՕԵԿ-ին գոնե երկու մեծամասնական տեղ տալ' սղության պատճառով: Հակոբյանը, սակայն, չի ուզում վերադառնալ ՕԵԿ, որովհետև մտածում է, որ այդ կուսակցության անվան տակ ներկայանալը կփոքրացնի իր ընտրվելու շանսերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ