«Չորրորդ ինքնիշխանություն». Պատգամավորներին՝ խիստ ամոթա՞նք
Հայկական Մամուլ
Բանից պարզվում է' Հատուկ քննչական ծառայությունում քննարկվում է Ազgային ժողովի հանրապետական պատgամավորների' ուրիշների փոխարեն քվեարկելու մասին հաղորդումը:
Մեկնաբանելով լուրը՝ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունների գործն էլ մի գործ չի: Ի՞նչ կա այդտեղ քննարկելու, եթե հանրապետական չորս պատգամավոր ուրիշների փոխարեն քվեարկել է տասնյակ լրագրողների աչքի առաջ, ու տեսագրություններն էլ կան: Բայց խնդիրը միայն դա չէ: Ենթադրենք' ՀՔԾ-ն ընդունեց, որ այդ մարդիկ ուրիշների փոխարեն են քվեարկել, հետո՞ ինչ: Տուգանելո՞ւ են, թե՞ որոշելու են «վերոհիշյալ չորս պատգամավորին հայտարարել խիստ ամոթանք»: Հետաքրքիր է' պատգամավորի անձեռնմխելիության սկզբունքը նաեւ ամոթանք տալու պատժամիջոցի՞ն է վերաբերում:
Ուրիշ պրոբլեմ էլ կա: Եթե ՀՔԾ-ն գործին ընթացք տա, կստացվի, որ այդ օրը խորհրդարանում քվորում չի եղել, հետեւաբար' ընդունված բոլոր որոշումներն ապօրինի են: Դե արի հիման նորից նիստ արա, այդքան մարդու տնից-տեղից կտրի ու բեր Ազգային ժողով... Ո՞վ զահլա ունի: Այնպես որ' ՀՔԾ-ն ճիշտ կանի, եթե որոշի, որ այդ ամենը լրագրողների աչքին է երեւացել, տեսագրությունները մոնտաժված են, Լարիսա Ալավերդյանն էլ հաշվել չգիտի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ