«Ժողովուրդ».ՀՀկ-ն փոխել է համագումարի օրը
Հայկական Մամուլ
ՀՀԿ հաջորդ ամիս կայանալիք համագումարի վերաբերյալ բավական զավեշտալի պատմություն է բացահայտվել: Ինչպես հայտնի է'ՀՀԿ-ն նախապես որոշել էր համագումարն անցկացնել մարտի 17-ին, սակայն հետագայում ՀՀԿ ԳԱ նիստում որոշում կայացվեց փոխել օրը և համագումարը նշանակել մարտի 10-ին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, քանի որ ՀՀԿ-ում ամեն ինչ բարձիթողի վիճակում է, տևական ժամանակ նրանք չեն էլ նկատել, որ Աժ ընտրությունների առաջադրումները սկսվում են մարտի 12-ից, ուստի և համագումարը հարկավոր է անել մինչև այդ ժամկետը: Եվ ահա, երբ պարզել են, որ իրենց համագումարը, այդ թվում համամասնական ցուցակի ներկայացումը ժամկետանց կարող են լինել, ՀՀԿ ԳՄ-ում արագ փոխել են օրը' առաջադրման ժամկետի մեկնարկից երկու օր առաջ: Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները: Թեև հասկանալի է, որ նման բաները ՀՀԿ-ն պաշտոնապես չէր էլ հաստատի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ