Սիրիական բանակը Սալիմ Իդրիսին կալանավորելու հրահանգ է տվել
Մերձավոր Արևելք
Ինչպես հայտնում է Российская газета-ն, Սիրիայի զինյալները «Հեղափոխության բարձրագույն ռազմական խորհրդի» ղեկավար Սալիմ Իդրիսին մեղադրել են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:
Սիրիական ազատ բանակի և ապստամբական ուժերի անունից հրահանգ է տրվել Իդրիսին կալանավորելու մասին, որը փախել էր Թուրքիա: Իդրիսիը մեղադրվում է զենք և զինամթերք ծայրահեղական խմբավորումներին վաճառելու մեջ: Մեղադրանքներ են ներկայացված նաև նրա օգնականներին:
Հիշեցնենք, որ Իդրիսը հինգշաբթի Ստամբուլում հանդիպել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Ֆորդի հետ, ով վերահսկում է սիրիական ընդդիմության գործունեությունը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)