«Ժողովուրդ». Սիլվա Համբարձումյանը կառաջադրվի մեծամասնականով
Հայկական Մամուլ
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստատ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում: «Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է»,- նշել է Համբարձումյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ