«Ժողովուրդ». Անկուսակցական Թաթուլ Մանասերյանը ԲՀԿ կազմում
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ առաջիկայում ԲՀԿ համամասնական ցուցակում կշարունակվեն հայտնվել հանրությանը ծանոթ մարդիկ: Նրանց թվում շրջանառվում է նաև նախկինում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր, անկուսակցական Թաթուլ Մանասերյանի անունը:Ըստ այդմ՝ Մանասերյանին առաջարկվել է ընդգրկվել ԲՀԿ ցուցակում: Եվ նա, նույն լուրերի համաձայն, չի հրաժարվել այդ առաջարկից: Թերթի հետ զրույցում Մանասերյանը , սակայն, նշեց, որ պետք չէ հավատալ փողոցային խոսակցություններին:«Նման առաջարկ չի եղել, իսկ ես առաջվա նման շարունակում եմ լինել անկուսակցական»,-ասաց նա:Թերթը հիշեցնում է նաև, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս կլինի ԲՀԿ ընտրացուցակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ