Հակադիր վայրէջքի է ենթարկվել Օբամայի ուղղաթիռին շատ մոտ թռչող օդանավը
ԱՄՆ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Կալիֆոռնիայում որսացել են մասնավոր մի ինքնաթիռ, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկող ուղղաթիռին շատ մոտ տարածության վրա թռչելիս է եղել։
Գործողությանը ներգրավվել են երկու ռազմական ինքնաթիռներ, որոնք ստիպել են ինքնաթիռի անձնակազմին հարկադրաբար վայրէջք կատարել Լոնգ–Բիչ քաղաքի օդանավակայանում։
Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, օդանավի անձնակազմը ոչ մի կանխամտածված վտանգավոր քայլ չի ցանկացել պատճառել Բարաք Օբամային։ Սակայն օդանավում հայտնաբերվել է 20 կգ մարիխուանա։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել թե որտեղից և ինչպես է այդչափ մեծ քանակի թմրանյութ հայտնվել օդանավում, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)